Անձնական խնամք
Կոշտուկներ կամ «ոսկրեր». ժողովրդական միջոցներ
Կոշտուկներ կամ, ինչպես ժողովուրդն է ասում, «ոսկրեր». թե ինչքան անհարամարություն ու տանջանք են պատճառում` գիտի ունեցողը, սակայն քչերը գիտեն, որ այդ խնդիրը հնարավոր է վերացնել ու մեկընդմիշտ մոռանալ տանջանքի մասին:
Շատ շուտով ձմեռային կոշիկները գարնանայինով փոխարինելու ժամանակը կգա. ոմանց դա անսահման ուրախություն կպատճառի, քանի որ վերջապես ձմեռվա «լուծից» կազատվեն, իսկ ոմանց համար էլ մտահոգության նոր առիթ կստեղծվի, քանի որ նոր կոշիկը նոր անհարմարություն ու գլխացավանք կդառնա ոտքերի «ոսկրերի» կամ կոշտուկների պատճառով: Սովորաբար այդ կոշտուկները ժամանակի ընթացքում մեծանում են ու կարմրում, կոշիկը սկսում է հարել ու կոշտությունը վերածվում է վերքի, իսկ եթե այդ վիճակն աչքաթող է արվում, ապա վերջիվերջո հանգեցնում է նրան, որ կոշիկ հագնելը վերածվում է տառապագին փորձության, որից լավագույն լուծումը պարզապես կոշիկից հրաժարումն է:
Ոտքի մատների ձևախախտումը հաճախ է հանդիպում 45-55 տարեկան կանանց շրջանում, բայց եթե կա ժառանգական նախատրամադրվածություն, ապա նման կոշտուկներ կարող են առաջանալ նաև ավելի վաղ տարիքում: Տղամարդկանց մոտ նման շեղումներ նկատվում են վնասվածքի կամ հոդերի հիվանդության դեպքում: Իսկ ընդհանրապես, ըստ վիճակագրության, մարդկանց ընդամենը 30 տոկոսն ունի նորմալ ոտնաթաթ, մնացածի մոտ լինում է այս կամ այն շեղումը` տարբեր աստիճանի:
Հնում կոշտուկները պարզապես կտրել են: Սակայն կանայք երբեմն նման վիրահատություններից հետո ավելի էին տանջվում, քանի որ դրանք նորից էին առաջանում: Այդ դեպքում վիրահատությունը կրկնելու անհրաժեշտությունն անխուսափելի էր: Դրա համար էլ այդ խնդիրը պետք է լուծել այլ կերպ ու հիմնովին:
Սակայն մինչ այդ պետք է սկսել կանխարգելումից` հարթաթաթության շտկումից: Ի դեպ, յուրաքանչյուր մայր կվկայի, որ մանուկ հասակում երեխաների հարթաթաթության խնդրին մասնագետները լուրջ ուշադրություն են դարձնում. պոլիկլինիկաների մանկական բաժանմունքում փորձում են մերսումներով ու զանազան վարժություններով շտկել թերությունները և անհրաժեշտ խորհուրդներ են տալիս: Սակայն մենք` ծնողներս, այդքան էլ լուրջ չենք վերաբերվում երեխայի հարթաթաթությանը` կարծելով, որ երեխայի հասունանալուն զուգընթաց ամեն ինչ ինքն իրեն կշտկվի, բայց հայտնի բան է, որ չբուժված հարթաթաթությունը մի շարք խնդիրների պատճառ է դառնում, ընդհուպ` միջողնային ճողվածքի:
Հարթաթաթությունը մատների ձևախախտման հիմնական պատճառն է, որը փոխանցվում է ժառանգաբար, այսինքն, եթե մայրիկն ունի նման խնդիր, ապա դստեր մոտ այդ շեղումը ժառանգելու հավանականությունը մեծ է: Կարծիք կա, որ մատների ձևախախտումը 2 ոտքի վրա քայլելու հետևանք է, քանի որ կենդանիների մոտ նման խնդիր չի հանդիպում:
Նեղ, բարձրակրունկ կոշիկներ. թաթը կազմված է ավելի քան 20 ոսկրից ու հոդերից, որոնք քայլելու ժամանակ աշխատում են զսպանակի նման: Պատկերացրեք, թե ինչ է կատարվում, երբ թաթն արգելափակվում է նեղ կոշիկի մեջ: Բնականաբար, խախտվում է կենսամեխանիկան, թաթի ֆունկցիան:
Ավելորդ քաշ. որքան թաթի վրա ծանրաբեռնվածությունը շատ է, այնքան ձևախախտումը մեծ է:
Սպորտային կոշիկներ կրելը նույնպես հղի է թաթի ձևախախտման վտանգով:
Դրա համար ճիշտ է տարբեր կոշիկների հերթագայությունը և ժամանակ առ ժամանակ ոտաբոբիկ քայլելը:
Մարդկանց 70%-ը տառապում է թաթի այս կամ այն ձևախախտման հետևանքներից, նրանց 90%-ը կանայք են (այստեղ չի կարելի չնշել բարձրակրունկների գործոնը):
Կոշտուկներից ազատվելու խնդիրը մարդկությանը հետաքրքրել է անհիշելի ժամանակներից: Հին եգիպտական բուրգերում հայտնաբերվել են մարդկային մնացորդներ` ոտքի առաջին մատները հատված ու դրա փոխարեն փայտյա պրոթեզներ դրած:
Ճապոնացի գիտնականները պեղումների արդյունքում հայտնաբերել են, որ հին մարդիկ, որոնք ոտաբոբիկ էին քայլում, նման խնդիրներ չեն ունեցել: Ներկայում նման խնդիր չունի Աֆրիկայի բնակչության այն հատվածը, որը ոտաբոբիկ է քայլում:
Մարդկանց աջ ու ձախ ոտնաթաթերը, ինչպես և ձեռքի ափերը, տարբերվում են:
Նորմայում թաթի առաջին հոդը կարող է ծանրության 35 %-ը կրել, իսկ ձևախախտման դեպքում այդ ծանրաբեռնվածությունն ավելանում է:
Ժողովրդական միջոցներ
- սոխը քերել, քերուկը լցնել երկտակ թանզիֆի մեջ ու դնել կոշտուկի վրա, ամրացնել կպչուն ժապավենով, վրայից պոլիէթիլենե տոպրակ հագցնել, որ գուլպաները և անկողինը չկեղտոտվեն, քանի որ նպատակահարմար է այս միջոցը կիրառել գիշերը: Առավոտյան պետք է ոտքերը լվանալ ու 10%-անոց յոդ քսել կոշտուկներին: Կրկնել ամեն օր, մեկ ամիս:
- խատուտիկի դեղին ծաղիկները (100 գ) մանրացնել. ապա վրան այնքան յոդ լցնել, որ ծաղիկները ծածկվեն, ու թողնել 4 օր: Դրանից հետո ոտքերը տաք ջրում փափկացնել, ապա լավ չորացնել ու յոդային թուրմով վանդակներ անել խնդրահարույց հատվածում. ամեն օր` 2 շաբաթ:
Աղ-յոդային լոգանքները հանգստացնում են ոտնաթաթերի ցավը: Դրա համար հարկավոր է 2 ճ/գդալ խոշոր աղ և 10 կաթիլ յոդ ավելացնել այն ջրի մեջ, որում ոտքերը պետք է փափկացնեք: 15 րոպե պահելուց հետո ոտքերը հանել ու լավ չորացնել: Այս միջոցը ևս պետք է կիրառել պարբերաբար:
Մեդ-Պրակտիկ
21.04.2013
Հարգելի Հասմիկ, բարև Ձեզ, շնորհակալություն հաղորդագրության համար, հղումը վերանայված է։ Ներողություն ենք խնդրում թյուրիմածության համար։
Հասմիկ
20.04.2013
Կարդացեք նաև
Մարմնի հոտն առաջանում է մաշկի վրա մանրէների և քրտինքի խառնվելու արդյունքում: Այն կարող է փոխվել հորմոնների, սննդի, վարակների, դեղորայքի, ինչպես նաև մի շարք հիվանդությունների պատճառով...
Բերանի տհաճ հոտը օրգանիզմի ինչ-որ խնդրի մասին վկայող տագնապի ազդանշան է: Այն կարող է լինել ստամոքսի հիվանդությունների, քիթ-կոկորդ խնդիրների դեպքում...
Քրտնարտադրության և մանրէների աճի հետևանքով ոտքերից կարող է տհաճ հոտ գալ: Fithacker.ru-ն ներկայացրել է միջոցներ, որոնք կօգնեն ազատվել այս տհաճ խնդրից...
Արևելյան բժշկության համաձայն` նույն տեղում միշտ առաջացող կոշտացումներն ահազանգում են համապատասխան օրգանում խանգարումների մասին...
Կոսմետիկ ատամնաբուժության լոնդոնյան կենտրոնից բժիշկ Մերվին Դրույանի կարծիքով՝ կարևոր է, որ ատամների սպիտակեցումը բնական լինի, այսինքն՝ իր գույնով այն համապատասխանի աչքերի սպիտակին: Բրիտանացի բժիշկները համոզված են...
Պորտը մաքրելն այնքան էլ հեշտ չէ, հատկապես այն պատճառով, որ մենք հաճախ մոռանում ենք մարմնի այդ հատվածի մասին: Լավն այն է, որ լողանալուց բացի, հատուկ խնամքի կարիք այն չի զգում: Վերջին տարիներին բացահայտվեց նաև, որ պորտում...
Մի քանի խորհուրդներ կօգնեն սուր լսողություն ունենալ անգամ տարիքն առնելուց հետո: Դրանցից առաջինը թերևս տարակուսանք առաջացնի. մի օգտվեք ականջ մաքրելու փայտիկներից: Առողջ մարդը...
Բերանի խոռոչի առողջության մասին հոգ տանելն ու հիգիենայի պահպանումը չափազանց կարևոր են։ Budetezdorovy.ru-ն ներկայացրել է այլընտրանքային միջոց, որը հնարավորություն կտա ազատվել վնասակար...
Թևատակերի հատվածում մաշկը բավականին նուրբ է և զգայուն։ Այս հատվածում մաշկը կարող է մգանալ և տգեղ տեսք ստանալ։ Fithacker.ru-ն գրում է, որ թևատակերի մաշկը կարելի է սպիտակեցնել բնական միջոցների օգնությամբ...
Steptohealth.ru-ն գրում է, որ թևատակերի տհաճ հոտի դեմ պայքարում օգնության կարող են հասնել նաև բնական միջոցները, որոնք կողմնակի ազդեցություն չեն ունենում...
Քանի որ տարբեր գործոնների ազդեցության հետևանքով ոտքերը կոշտանում են, անհրաժեշտություն է առաջանում հոգ տանել դրանց մասին։ Secrets-of-woman.ru կայքը գրում է, որ նման...
Fithacker.ru կայքը գրում է, որ ականջները պետք է շատ զգույշ մաքրել։ Ականջները մաքրելու համար նախատեսված փայտիկներն ամենևին էլ անվտանգ միջոց չեն։ Դրանք կարող են ականջի խցանման պատճառ դառնալ։ Այս դեպքում դուք երկու...
Ներաճած մազերի խնդրին կարող է առերեսվել յուրաքանչյուրը: Այս երևույթն ի հայտ է գալիս սխալ մազահեռացման արդյունքում: Ներաճած մազերից խուսափելու համար նախ՝ պետք է մաքրել մաշկն օճառով և ջրով...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն